-
20.12.2014|
20:43
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է հավաստագրեր:
-
16.12.2014|
11:44
«Համահայկական ծնողական կոմիտեն» դեկտեմբերի 12-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում իրականացրեց աննախադեպ մի հավաք։ Իսկապես, աննախադեպ էր առիթը` հայոց ինքնության դեմ հայտարարված հարյուրամյա (գուցե թե հազարամյա) պատերազմը արդեն բացել է երախն ու անցել է գրոհի։
-
09.12.2014|
14:56
2014-ի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931554 ուղևորի, որը 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
-
28.11.2014|
11:17
«Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունն Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքներում (Այգեշատ, Արաքս, Արմավիր, Արազափ, Հայկավան, Մյասնիկյան, Նորավան, Ջրաշեն, Սարդարապատ, Փշատավան) անցկացնում է հանդիպումներ, որոնց ընթացքում աշխատանքներ է տանում բնակչության շրջանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
-
28.11.2014|
11:05
«Facebook» սոցիալական կայքը 2015-ի հունվարի 1-ից իր օգտատերերի անձնական տվյալները առանց տվյալների տիրոջ թույլտվության կփոխանցի երրորդ անձանց: Նոր քաղաքականությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հունվարի 1-ից կշարունակեն օգտվել ծառայությունից:
-
26.11.2014|
14:56
Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ շրջանում հնագիտական պեղումները հայտնաբերել են հնագույն գյուղի հետքեր, որը համարվում է հայտնի ամենահին գյուղական վայրերից մեկը Գերմանիայի հարավ-արևմուտքում՝ գրում է Deutsche Welle-ն։
-
25.11.2014|
20:37
Ռացիոնալ մտածողությունը մեզ հաճախ դավաճանում է: Բնույթով մենք սիրում ենք ծայրահեղությունները, երևույթների միստիկ գնահատումները: Հաճախ մենք մոռանում ենք, որ 1994-ին ոչ թե խաղաղության պայմանագիր է կնքվել, այլ ընդամենը զինադարար է հաստատվել, որը, փառք Աստծո, հիմնականում պահպանվել է, ընդ որում՝ առանց արտաքին լուրջ միջամտության:
-
24.11.2014|
10:58
«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
-
21.11.2014|
11:12
Սարի թաղի 26-րդ փողոցը սրտատրոփ սպասում է բարձրաստիճան հյուրերի ու նրանց մեծարգո տեղակալների այցին, զի փողոցը ոտնիգլուխ ցեխակոլոլ է։
-
21.11.2014|
01:31
Զուտ էմոցիոնալ, մարդկային հարթության մեջ Դավիթ Սանասարյանի քայլը հայրենասիրության դրսևորում է, արժանի գնահատման: Դավիթն արդարացիորեն բողոքում է ԵԱՀԿ անգործությունից, սակայն նրա հացադուլն ավելի շատ հուսահատության, քան պայքարի դրսևորում է: